ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վայելում է հայ ժողովրդի մահը․․

Վայելում է հայ ժողովրդի մահը․․
19.05.2025 | 10:51

Աշխարհի վրա ապրել են ինսոքներ, լեկեր, ծայթեր, վերացել են, չկան։

Ամեն մեկը դարձել է իր Նիկոլի զոհը։

Այսօր հերթը հայ ժողովրդինն է, որն անցնելով հազարամյակների միջով և իր տեղը հաստատելով ազգերի ընտանիքում, եկել, հանդիպել է իր ճակատագրի նիկոլին՝ փռչոտ, գարշահոտ, նենգոտ նիկոլին և ակնկոր ու անկար, անմեղսունակ ու հուսակտուր, ողորմելի ու դողդոջուն, լլկված ու ցամաքած կանգնել է իր մահառուի առաջ։

Իսկ Նիկոլը, դեղին մամուլից սպրդած այդ գրչակը, իր նմանակների գարշելի մի ոհմակի գլուխն անցած, դանդաղ վայելում է Հայ ժողովրդի մահը և ապացուցում աշխարհին, որ սուտ է՝ ժողովուրդը չի եղել և չի կարող լինել պատմության կերտող, որ ժողովուրդն աղբ է, մակուլատուրա է և ոտքի տակի փալաս։

Հազար անգամ գրեցի՝ եթե քաղաքամայր Երևանը երկու ժամով իջնի հրապարակ, փռչոտ նիկոլը մկան ծակին հարյուր թուման է տալու գլուխն այնտեղ կոխելու համար։

Բայց ավա՜ղ, ձայնս հնչում է անապատում, նույնիսկ ֆեյսբուկյան ընկերներս ու գաղափարակիցներս չեն արձագանքում։

Հույսս․․․

Հույսս էլ է անհույս նայում Հայոց աշխարհին, որի ծաղկման համար քիչ բան չի արել նաև իմ սերունդը։ Բայց այսօր հայ տղամարդիկ անատամ, մեղկ ու ողորմելի, դաունի պես նայում են, թե նիկոլաոհմակն ինչպես է լլկում հայի և աշխարհասփյուռ հայության Հայրենիքը

Հույսս փնտրում է հայոց Ժաննա Դ' Արկին, որ ցասումով զինված վրիժառու կանանց ջոկատով ջնջի նիկոլիզմը Հայաստանում։

Աստված մի արասցե, բայց այսպես ևս մի քիչ շարունակվելու դեպքում ինսոքների, լեկերի և ծայթերի կողքին գրվելու է նաև հայերի անունը․․․

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Երվանդ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1565

Մեկնաբանություններ